National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.05.2019
Գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ
1 / 4

Մայիսի 17-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ եւ պետական կառավարման համակարգի մարմիններ դիվանագետների գործուղման  իրավահարաբերությունները:

Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ դրույթի գործնական կիրառման արդյունքում առաջացել է կարգավորման առարկայի ընդլայնման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ ԱԳՆ-ից Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղման դեպքերը կարգավորված չեն: Նման գործուղումների անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ աշխատակազմերում դիվանագիտական ծառայությանը բնորոշ լիազորությունների իրականացման դեպքերի առկայությամբ:

Գրիգոր Հովհաննիսյանը կարեւորել է արտաքին քաղաքականության ընդհանրական եւ համակարգված իրականացումը պետական տարբեր մարմիններում:

Հարակից զեկուցող Սոս Ավետիսյանը ողջունել է նախաձեռնության ընդունումը, ինչը թույլ կտա ԱԳն-ից եւ դեսպանատներից պետական մարմիններ գործուղվող դիվանագետներին պահպանել մասնագիտական ստաժը եւ ծառայության շարունակականությունը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am